Բաժիններ՝

Նախկին համակիրները երես են թեքում «օրենքով գող» Գելա Կարդավայից

Ինչպես գրում է «ПраймКрайм»-ը, նախօրեին Խակասիայից Մոսկվա է ժամանել բանտից նոր դուրս եկած 24-ամյա «օրենքով գող» Մաքսիո Ֆրանցուզովը, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Ֆրանցուզ։ Վերջին 6 տարին նա ճաղերի ետևում էր կողոպուտի համար՝ Վիդնովսկի շրջանի դատարանի վճռով։

Նախորդ տարվա հունիսին Կարդավա եղբայրների մեգրելական թևի աջակցությամբ Ֆրանցուզը «օրենքով գող» ճանաչվեց։ Նորաթուխ հեղինակությանը դրանից հետո տեղափոխեցին այլ ՔԿՀ, որտեղ եղանակն ավելի մեղմ էր, սակայն պայմաններն ավելի դաժան էին։

Նշանակման վայրը հասնելու ճանապարհին Ֆրանցուզը բանտային ադմինիստրացիայի ճնշման տակ հրաժարվել էր գողական տիտղոսից։ Այդ ամենը տեսանկարահանվել էր։ Սակայն այսօրվա օրենքներով նման «իրեղեն ապացույցը» բավարար չէ քրեական հեղինակությանը գողական շարքերից հեռացնելու համար։ Ինքը՝ Ֆրանցուզը, իրեն «օրենքով գող» է համարում և պնդում է, որ տեսանյութը կեղծված է։

Գործակալության տեղեկություններով՝ Ֆրանցուզը Մոսկվայում առաջին հերթին այցելել է «օրենքով գողեր»  Պիչուգային և Վոսկրեսին։ Ասում են, որ Կարդավան, լինելով Ֆրանցուզի կնքահայրը, վստահ էր, որ առաջին այցելության պատվին ինքը կարժանանա։ Սակայն Ֆրանցուզի կատարած ընտրությունը նրա օգտին չէր։ Այսօր Գելայից երես են թեքում անգամ այն մարդիկ, ում նա օգնել է, քանի որ նրա կողմից կատարված դավաճանության մասին լուրերը շատ արագ տարածվել են ու հասել երկրի անգամ ամենախուլ անկյունները։

Չար լեզուներն ասում են, որ ոչ Հունաստանում, ոչ Թուրքիայում, ոչ էլ անգամ Սանկտ-Պետերբուրգում Գելան ցանկալի անձ չի համարվում։ Նրա աջակիցիների շրջանակը նեղացել է և հասել 4 հոգու։ Դրանք են՝ Կարդավայի եղբայր Գիզոն, Գիյա Գալսկին,  Անդրեյ Կալինինգրադսկին և Դաթո Օսեթինը, ով վերջերս հիմնավորվել է իր հայրենիքում։ Միակ կողմը, որտեղից Կարդավան կարող է աջակցության հույս ունենալ, Մերաբ Ջանգվելաձեի սուխումյան կլանն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս