Կարեն Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել ԼՂՀ և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման կապակցությամբ, նշելով, որ երկու երկրների համայնքների միջև ուղիղ կապերի հաստատումը կարևոր ներդրում է Արցախի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների զարգացման գործում։
Բնականաբար, նավթահանքային կետերը իրադրությունների զարգացման, տեղաշարժերի գրանցման եւ տարածքների վերհասկողության համար մղվող պայքարներում նշանակալի կարեւորություն են ներկայացնում: Թե՜ Իրաքի եւ թե՜ Սիրիայի դեպքում, ռազմավայրերը այլ բան չեն հուշում:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից սեպտեմբերի 16-ին փախուստի դիմած կալանավոր Սուրեն Գաբրիելյանին, ում երեկ առավոտյան հայտնաբերել էին Վրաստանի հանրապետությունում և ձերբակալել, այս պահին վիրահատում են: Այս մասին 168.am-ին ասաց նրա փաստաբան Հակոբ Ճարոյանը՝ ավելացնելով, որ նա սրտի հետ կապված խնդիրներ ունի:
Լ. Շիրինյանը կոչ արեց ընդդիմությանը և իշխանությանը Հայաստանը տանել փոփոխությունների ճանապարհով. «Որովհետև բևեռացող աշխարհի մեջ մենք տանուլ կտանք վերջնականորեն»:
Մեքենայի առջևի աջ նստելատեղի վրայից հայտնաբերվել է Տիգրան Գ.-ին պատկանող, 0.01 գրամից քիչ քանակություն կազմող դեղնականաչավուն, չորացված և մանրացված թմրամիջոցի նմանվող զանգված:
«Ձեր կարիքը կա, ամսի 10-ից սկսելու ենք, գալու եք, եթե ոչ, ոնց որ Ռուբիկն էր ասում (նկատի ունի Ռուբեն Հակոբյանին:-168.am)՝ ես ձեզպարտադրում եմ: Ես էդ էրքը ունեմ, էդ իրավունքը ունեմ: … Եկեք՝ ձիով, ոտով, էշով, ավտոբուսով, կամքով կարևորը: Ոչ մեկդ չնվնվաք՝ փակում են, բա ո՞նց գանք, կբերենք, մենք ձեզ կօգնենք, եթե դա է պետք: Չենք մեռել»:
«Ինչպես տեսնում եք, կատարվել է շատ մեծ աշխատանք: Այսուհետ երեխաներն ավելի հարմար պայմաններում կիրականացնեն իրենց ուսուցումը: Պետք է նշեմ, որ մեր հիմնադրամը կարևորում է նաև քաղաքի կրթական ու մշակութային մյուս ենթակառուցվածքների զարգացումը: Սա նման նախաձեռնություններից մեկն էր, որը շարունակական բնույթ է կրելու»:
Հոկտեմբերի 4-ին հյուսիսային և արևելյան, 6-ին հյուսիսային շրջաններում, 5-ին, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ:
Սահմանին հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին ականի պայթյունից վիրավորված Սրապիոն Մելքոնյանին, Սարգիս Ստեփանյանին, ինչպես նաեւ Տավուշի մարզում օգոստոսի վերջին վիրավորված զինծառայողներին դեռ չեն պրոթեզավորել:
«Դյուցազն» որակավորման ամենամյա համաբանակային մրցույթի ընթացքում զինված ուժերի տարբեր զորամասերի զինծառայողները մրցել են լավագույնի տիտղոսին արժանանալու համար:
Այս շաբաթ Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի շրջանակներում, ընդունվեց որոշում նախապատրաստել զեկույց Լեռնային Ղարաբաղի մասին, որը բավական հակահայկական կամ ադրբեջանահաճո վերնագիր ունի` «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճը»:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14.00-ին, 1963 թ. ծնված Ավետիք Ս.-ն ոստիկանության Մարտունու բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Դիլիջանում ներկա գտնվեց քաղաքի հիմնադրման 470-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում կազմակերպված՝ երաժշտական դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողությանը:
«Երեխաների գիտակցության մեջ արմատավորվում է այն, որ Արցախյան ազատամարտը մեր գոյության նախապայմաններից է։ Ինչպես Մոնթե Մելքոնյանն էր ասում՝ եթե կորցնենք Արցախը, կթերթենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը։ Պահպանելով Արցախը, տալով ավելի քան 7000 զոհ՝ մենք պահպանեցինք մեր ինքնությունը։ Եվ դա փորձում ենք երեխաների մեջ սերմանել։ Լինում ենք սահմանամերձ գյուղերում, մասնավորապես, եղել ենք ազատամարտին ինտենսիվ մասնակցած Խաչիկ գյուղում»,- ասում է Միհրան Գալստյանը։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի և ստեղծված իրավիճակի հնարավոր լուծումների մասին, ասացին, որ ճիշտն այն է, որ օրենքը լինի կամավոր սկզբունքով, այսինքն՝ հարկատուն ինքը ընտրի ունենալ փաստաթուղթ և աշխատել մեկ տոկոսով, թե՞ չունենալ և աշխատել 3.5 տոկոսով:
Ավազակային հարձակում Դիլիջանում:
Սպանել էր ամբողջ կյանքում իրեն օգնության ձեռք մեկնած տատիկին:
Ռուստամ Գասպարյանն ասել է, որ ինքն այս հարցով զրուցել է Գագիկ Ծառուկյանի հետ. «Այո, զրուցել եմ: Ինքն էլ գիտի, որ սա շինծու է: Ասաց, որ քննությամբ կփորձենք ապացուցել, իսկ եթե ոչ՝ մենք մեր անելիքը կանենք»:
Քաղաքագետի կարծիքով՝ այս միությանը միանալը նաև Եվրոպայի հետ լավ հարաբերվելու հնարավորություն է տալիս. «Պուտինն այն օրը հայտարարեց, որ ոչ մի խնդիր էլ չկա, Ռուսաստանը Եվրամիության հետ լայնորեն համագործակցում է: Այսինքն՝ ինքը գնում է լայնորեն համագործակության, ձեզ արգելո՞ւմ է: Կամք ունեցեք, քաղաքականություն վարեք»:
«Այս գիտաժողովը մեզ համար նշանակալի իրադարձություն է` հաշվի առնելով, որ Հայաստանում ավելի քան 15 տարի է, գործում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը»:
«Էս երկրում պետք է բոլորը հարկատու լինեն: Եթե որեւիցե գործունեությամբ զբաղվում եք ու փող եք վաստակում, պետք է հարկ վճարեք: Ես էդ հարցից տեղյակ եմ, զբաղվում ենք, դրա պատասխանները մոտ օրերս կտանք»,- նշել է նա:
Իրավիճակը ուսումնասիրելու, վտանգը վերացնելու, նոր քարաթափման հնարավորությունը կանխելու, միջպետական ճանապարհին անվտանգ երթևեկություն ապահովելու համար ճանապարհի վտանգված հատվածում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մասնագետները, ԱԻՆ փրկարար ծառայության, ոստիկանության պատասխանատուներ, ոլորտի այլ մասնագետներ։
«Այս անգամ եռյակը պետք է իմանա, որ խաղի տեղ ինքը չունի, որովհետև եթե ինքը քաղաքականապես հիասթափեցրեց, սոցիալական հարցին տեղ չեղավ, այլևս ոչ մի հավատ չի մնալու: Այն կուսակցություններն ու կառույցները, ովքեր սպասողական դիրք են վերցրել, սրանք դառնում են գործընթացի, նաև իշխանության հանդեպ մեղքի բաժին ունեցողներ, որովհետև իշխանությունը պետք է լինի նորմալ ճնշման տակ և նա պետք է գործի: Սոցիալական հարցը քաղաքական հարցից բաժանել հնարավոր չէ, դա միշտ վերածվում է քաղաքական հարցի: Կամ սոցիալական հարցը չի կարող լուծվել՝ առանց քաղաքական լուծումների»,- նկատեց քաղաքագետը:
Մենք ուշադիր լսում ենք Եվրոպայի Խորհրդին` որպես վրացական քաղաքականության համար շատ կարևոր մարմին:
Այս պահին Արմավիրի բաժնի պետը և նրա ենթակաները ազատում են իրենց աշխատասենյակները, իսկ նման մասշտաբային ազատումներից ահաբեկված ոստիկանները դիտում են սույն ուշագրավ տեսարանը: Ոստիկանները սա համարում են ոստիկանական «ցեղասպանություն» և դա բացատրում առաջիկայում սպասվող ներքաղաքական իրադարձություններով:
«Այո, մենք կողմ ենք քվեարկել, որպեսզի 3.5-ը դառնա 1 տոկոս, իսկ դրան իմ կողմից նախորդել է 3 օրենսդրական նախաձեռնություն, որը կառավաությունը մերժել էր: Դա եղել է Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ: Նոր կառավարությունը, ի թիվս այլ փաթեթային լուծումների՝ բերեց նաև այս շրջանառության հարկը: Առաջին ընթերցման ժամանակ մենք կողմ քվեարկեցինք՝ պայմանով, որ երկրորդ ընթերցման ժամանակ այդ խնդիրը լուծված կլինի: Երկար բանակցություններ վարեցինք կառավարության հետ, արդյունքում ունեցանք մեկ հրաման՝ փոքր ու միջին ձեռնարկություններում անհիմն ստուգումներ չեն նախատեսվում, բացառությամբ ռիսկային դեպքերի»:
ՀՀ պաշտպանության նախարարի կարգադրությամբ, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի 2013-2014թ. համագործակցության պլանի համաձայն, ԵՊՀ ուսանողների հետ կանցկացվեն հրաձգություն դասընթացներ:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Այս մասին հայտարարել է Ռուաաստանի Օդա-տիեզերական պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Գոլովկոն:
«150 հազար դոլարի արժեքով կարելի է տուրիստական բեռներ ստանալ փոստերով, բայց այդ նույն փաթեթի մեջ դրեցին աուդիտի՝ խոշորի մոտից հանելու խնդիրը: Ամեն անգամ ասում ենք, եթե մի տեղում լավ բան եք անում, մյուսում՝ վատ, ապա բաժանեք, լավին՝ լավ կքվեարկենք, վատի մասին կխոսենք»: