
Մայրը հանձնել է զոհված որդուն պատկանող զենք-զինամթերքը

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12.45-ին, 1935 թ. ծնված Ռոզա Գ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ինքնաձիգ` 2 դատարկ պահունակով, ինքնաձիգի 4 դատարկ պահունակ, «Մակարով» տիպի ատրճանակի 9 մմ տրամաչափի 4 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են 1993 թ.-ին ԼՂՀ մարտական գործողությունների ժամանակ զոհված որդուն:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ Ոստիկանություն