Մաֆիայի կյանքի կանոնները
Adme.ru կայքը ներկայացրել է մաֆիայի կյանքի մի քանի կանոններ:
1. Ձեռք մի տուր խնդրին, քանի դեռ այն ձեռք չի տվել քեզ:
2. Ընդունիր այն խորհուրդները, որոնք քեզ առավելություն են տալիս: Երբեք ինքդ նման խորհուրդներ մի տուր:
3. Եթե ստում ես, կարճ կապիր:
4. Ոչ մի անձնական խնդիր: Սա պարզապես բիզնես է:
5. Ձկանը սպանում է բաց բերանը:
6. Կարելի՞ է ներել թշնամուն: Աստված կների: Մեր խնդիրն է՝ կազմակերպել նրանց հանդիպումը:
7. Որոշ մարդիկ զգուշանում են չպարտվելու համար: Զգույշ խաղալով միանշանակ կպարտվես:
8. Պատահական համընկնումներ չեն լինում:
9. Հիմար է նա, ով չի կարողանում թաքցնել իր իմաստությունը:
10. Համբերության մեկ րոպեն 10 տարվա հարմարավետություն է:
11. Արծիվը ճանճեր չի որսում:
12. Իմ տասնյակ մարդասպաններին կտամ այն մարդու դիմաց, ով կարողանում է խնդիրները լուծել խոսելով:
13. Խոստանալուց հեշտ բան չկա:
14. Թափ մի տուր կանաչ խնձորի ծառը: Երբ խնձորը հասնի, այն ինքնուրույն կընկնի:
15. Օձին բնից միշտ հանիր ուրիշի ձեռքերով:
16. Մանուկ հասակում ես Աստծուց հեծանիվ էի խնդրում: Հետո հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում: Ես հեծանիվ գողացա և սկսեցի աղոթել՝ ներում հայցելով:
17. Ժամանակ առ ժամանակ հիմարներին տանել կարողացիր, նրանցից կարող ես արժեքավոր բան իմանալ, բայց երբեք մի վիճիր հիմարների հետ:
18. Աշխարհը համբերատարներին է պատկանում:
19. Գետի խորությունը երկու ոտքով մի փորձիր:
20. Կոռեկտ եղիր բոլորի հետ, շփվիր շատերի հետ, մոտ եղիր ընտրյալների հետ, ընկերացիր եզակիների հետ: