Ուժային մարզումները լավացնում են հիշողությունը
Գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածություն պահանջող վարժությունները օգտակար են ոչ միայն մկանների, այլ նաեւ ուղեղի համար, գրում է meddaily.ru-ն: Մասնագետներն ուսումնասիրություններ են իրականացրել կամավորների շրջանում, եւ արդյունքները ցույց են տվել, որ այն կամավորները, ովքեր ուժային մարզումներով են զբաղվում, ավելի լավ են մտավոր վարժություններ կատարում, քան այն կամավորները, ովքեր ավելի թեթեւ մարզումներ են արել՝ պարզապես նստելով աթոռին եւ սարքավորման օգնությամբ շարժելով ոտքերը:
Մասնագետները նշում են, որ ուժային մարզումներն ուղղակի դրական ազդեցություն են ունենում ուղեղի այն հատվածների վրա, որոնք կապված են հիշողության հետ: