Դատական նիստը ձգձգվում է. Վանաձորցի բժիշկը մնում է կալանքի տակ. «Փաստինֆո»
Վանաձորում անցած տարի հոկտեմբերի 12-ին դանակահարության հետևանքով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ հոկտեմբերի 2-ին սկսված դատավարությունը Վերաքննիչ քրեական դատարանում առայժմ չի ավարտվել:
Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց բժշկի փաստաբան Մհեր Դավթյանը: Նա հայտնեց, որ հոկտեմբերի 2-ին դատական նիստը մեկնարկել է նախանշվածից ուշ` ժամը 15:00-ին, և դատարանը չի հասցրել ավարտել դատավարությունը: Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 6-ին:
Մանրամասներն ՝սկզբնաղբյուր կայքում: