Գերագույն ռադան թույլատրել է հեռակա կարգով դատել Յանուկովիչին ու առգրավել նրա գույքը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարական օրենքը:
Դրանով իսկ Գերագույն ռադան թույլատրել է Ուկրաինայի անվտանգության դեմ հանցանքներ կատարելում մեղավոր ճանաչվածների հեռակա կարգով կալանավորումներն ու նրանց գույքի առգրավումը: Տվյալ որոշման օգտին քվեարկել է խորհրդարանի նիստին ներկա 259 պատգամավորից 253-ը:
Օրինագծի դիտարկման ժամանակ Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն հայտարարել է, որ տվյալ օրենքը հնարավորություն կտա ավարտել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների (Յանուկովիչ, Արբուզով և մյուսներ) դեմ հարուցված տասնյակ քրեական գործերը: