Սերգո Կարապետյանը մեկնել է Մոսկվա

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա:

Գործուղման շրջանակներում նախարարը մասնակցելու է համառուսաստանյան ցուցահանդեսային համալիրում (ВДНХ) հոկտեմբերի 8-11-ն անցկացվող «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը: Ցուցահանդեսին մասնակցելու են աշխարհի ավելի քան 25 երկրների և ՌԴ 70 տարածաշրջանների ներկայացուցիչներ:

Նախարար Սերգո Կարապետյանն այցելելու է նաև ցուցահանդեսի հայկական տաղավար, որտեղ ներկայացվելու են հայաստանյան ավելի քան 15 ընկերությունների ագրոպարենային տարբեր արտադրատեսակներ ու մթերքներ:   Այցի ընթացքում նախարարը կմասնակցի նաև «ԱՊՀ ագրոպարենային շուկա. ինտեգրացիա, ներդրումներ և հեռանկարներ» թեմայով երկրորդ միջազգային ներդրումային ագրոֆորումին:   Նախատեսված է նաև առանձին հանդիպում ՌԴ գյուղատնտեսության նախարար Ն. Ֆյոդորովի հետ:

  ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031