Զարուhի Փոստանջյանը Գալուստ Սահակյանին է ներկայացրել մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի մասին նախագիծը
Զարուհի Փոստանջյանի հայտրարությունը՝ ուղղված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին
«Հարգելի պարոն Սահակյան,
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ, 52-րդ և 104.1-րդ հոդվածներով՝ Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվանմբ) մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:
Նախագծին կից ներկայացվում է՝
ա) հայտարարության նախագծի ընդունման հիմնավորումը,
բ) Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնի կողմից կատարված հարցման պատճեն,
գ) նշված հարցմանն ի պատասխան Սուրիկ Խաչատրյանի ձերբակալության և դատվածության մասին Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տեղեկանքի պատճեն,
դ) Սուրիկ Խաչատրյանի հանցավոր գործունեության մասին վկայող 2011թ. նոյեմբերի 15-ին aravot.am կայքում հրապարակված հոդվածի թղթային տարբերակը: Խնդրում եմ ներկայացված հայտարարության նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ»:
Զարուհի Փոստանջյան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր