
2014 թվականին Վրաստանի համար ամենակարևոր իրադարձությունն Ասոցացման համաձայնագրի ստորագրումն է. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր գործարարների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Վրաստանում բիզնես շրջավայրն ու ներդրումային հնարավորությունները:
Մարգվելաշվիլու խոսքերով՝ 2014 թվականին Վրաստանի համար ամենակարևոր իրադարձությունը հանդիսացել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որի մասն է հանդիսանում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը.
«Դա Վրաստանի եվրոպական զարգացման անկյունաքարն է: Վրաստանի համար բացվել է եվրոպական շուկան, բարելավվել են ներդրումային հնարավորությունները: Առաջին հերթին դա հնարավորություն կատա բարելավել արտադրությունը Վրաստանում: Մենք նաև մոտեցել ենք եվրոպական չափորոշիչներին»: