Բաժիններ՝

Խոդորկովսկին կորցրել է իրականության հետ կապը. Պեսկով

Bloomberg գործակալությանը տված մեկնաբանության ժամանակ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում չեն հետևում «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու ելույթներին, սակայն գործարարը տևական ժամանակ բանտում գտնվելու պատճառով կորցրել է կապն իրականության հետ: Պեսկովը հավելել է, որ Խոդորկովսկին բարոյական իրավունք չունի իրենց դասախոսություններ կարդալու համար:

Պեսկովը նման կերպ է մեկնաբանել հոկտեմբերի 6-ին Նյու Յորքում Միջազգային հարաբերությունների խորհրդում Խոդորկովսկու արած այն հայտարարությունը, որ նա մտավախություն ունի, թե Ռուսաստանում կառաջանա տնտեսական լուրջ ճգնաժամ, որը կհանգեցնի ժողովրդական դժգոհությունների աճի այն մակարդակին, որը 1917 թվականին հանգեցրեց ցարական ռեժիմի տապալմանը:

Բացի այդ, Խոդորկովսկին հայտարարել էր, որ 2016 թվականիան Ռուսաստանում կայանալիք Պետդումայի ընտրություններում մտադիր է աջակցել անկախ թեկնածուներին, ինչպես նաև վերահսկել քվեարկության ընթացքն ու քվեների հաշվարկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս