
Էկոնոմիկայի փոխնախարարին հայտնի չէ՝ կստորագրվի՞ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը հոկտեմբերի 10-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը չգիտի, թե ի՞նչ է սպասվում հոկտեմբերի 10-ին և կստորագրվի՞ արդյոք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության փաստաթուղթը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում փոխնախարարը նշեց միայն, որ Մինսկում նախատեսված հանդիպման ընթացքում կորոշվի հետագա զարգացումը։
Անդրադառնալով ԵՄ հետ ՀՀ-ի հետագա համագործակցությանը՝ փոխնախարարը նշեց, որ այդ առումով խնդիր չի տեսնում, ԵՄ-ն ՀՀ-ում շարունակում է տարբեր ծրագրեր իրականացնել և ԵՏՄ-ն խոչընդոտ չի հանդիսանում: Ըստ նրա՝ ներկայումս ԵՄ հետ քննարկվում է համագործակցության օրակարգը, հստակեցվում են խնդիրները: