![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանը մինչև 2025 թվականը կենտրոնանալու է նոր սերնդի զենք ստեղծելու վրա. Ռոգոզին
![](https://168.am/wp-content/uploads/2014/10/pic_8b10f2c788d1711b3147afb8afc79e66.jpg)
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ներկայումս մշակվող 2016-2025 թվականների Սպառազինության պետական ծրագիրն ուղղված է լինելու նոր սերնդի զենքի ստեղծմանը:
Ռոգոզինի խոսքերով՝ ծրագիրը կապված է լինելու ոչ միայն արդիականացված զենքի ստեղծման, այլև՝ նոր դասի, նոր սերնդի, ինտելեկտուալ, խելացի զենքի ստեղծման հետ, որը հնարավորություն կտա ռուս զինծառայողներին դուրս բերել հակառակորդի խոցման գոտուց. «Այդպիսի զենքը պետք է հնարավորություն տա երկար ձեռքով չեզոքացնել բոլոր ագրեսիաները, մեր երկիր յուրաքանչյուր ներթափանցումները»: