
Վրաստանի ԱԳՆ-ը ցանկանում է, որ արտերկրում Վրաստանն անվանեն «Ջորջիա»

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն աշխատում է այն ուղղությամբ, որ արտերկրում, որպես երկրի աշխարհագրական անուն, օգտագործվի անգլերեն Ջորջիա (Georgia) անվանումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Նախօրեին ճապոնական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վրաստանի իշխանությունների բազմաթիվ խնդրանքներից հետո Ճապոնիայի կառավարությունը սկսել է դիտարկել Վրաստանի համար ոչ թե ճապոներենով «Գուրուձիա» հնչող բառի, այլ՝ անգլերենով «Ջորջիա» հնչող բառի կիրառումը:
Փանջիկիձեն հույս է հայտնել, որ իրենց ջանքերն արդյունք կտան: