 
                        ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վաղը կհանդիպի Ուկրաինայի արտգործնախարարի հետ
 
                                    Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հանդիպելու է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպումը տեղի է ունենալու վաղը: Հանդիպումը տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում և անցնելու է դռնփակ պայմաններում: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի համար մեղմացրել է դարձրել պետական գաղտնիքների մատչելիությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        