Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նախատեսվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակում կանգ է առել խորհրդարանական կառավարման ձևի վրա: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:
Մարալիկում տղայի կողմից հորը դանակահարությամբ սպանելու դեպքի կապակցությամբ Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության առթիվ տեղեկացնում ենք, որ հայրը` Հարություն Վարդևանյանը Սևանի հոգեբուժական հիվանդանոցում բուժում է ստացել 1992 թվականից։ 2003-ի հունվարին դուրս է գրվել և նույն ամսին կրկին ընդունվել հիվանդանոց մինչև 2014թ. սեպտեմբերի 5-ը։
Զ. Թադևոսյանը կարծում է՝ Հայաստանում գյուղատնտեսությունը գտնվում է մոռացված, լքված վիճակում. «Եթե Ռուսաստանը էմբարգո է դրել եվրոպական մթերքների առջև, ապա Հայաստանը, եթե ունենար համապատասխան ներուժ, կարող էր ինչ-որ չափով լրացնել այն պակասը, որը չի մտնում Եվրոպայից Ռուսաստան: Գյուղացիները չեն զբաղվում անասնապահությամբ՝ բառիս իսկական իմաստով: Եթե գյուղացին պահում է մեկ կով, դա չի նշանակում, որ նա զբաղվում է անասնապահությամբ:
Պլոտնիցկին հավելել է, որ շուտով ողջ աշխարհը կտեսնի, որ առանց Դոնբասի, Ուկրաինան դատապարտված է զանգվածային աղքատության ու դեգրադացման:
Այսօր Ազգային ժողովի նիստը, ինչպես և երեկ, սկսվեց աղմուկով: Պատգամավորները չէին ենթարկվում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ կարգի հրավիրվելու կոչերին: «Նորից պետք է ասեմ, որ աղմուկ է: Աղմուկ է, որովհետև լրագրողները նյութ չեն կարողանում գրել: Մի քիչ աղմկենք, որ լրագրողները նյութ ունենան»,- իր վրդովմունքն արտահայտեց Գ.Սահակյանը:
Փորձագետները եկել են այն եզրակացության, որ օդանավը մասերի է բաժանվել թռիչքի ընթացքում:
Նրանց հեռանալուց մոտ 10 րոպե անց Էդգար Մ.-ն միայնակ հետ է վերադարձել և ձեռքին եղած մեկփողանի, կարճեցված փողով հրացանով փորձել սպանել Կարեն Ա.-ին, սակայն մտադրությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ զենքը ձեռքից ուժի գործադրմամբ վերցնելու ընթացքում, քաշքշուկի ժամանակ, դեպի օդ կրակոց է արձակվել, ինչից հետո Կարեն Ա.-ն հրացանը ներկայացրել է բաժին:
Դուբայի օդանավակայանը կարող է դառնալ ախարհի խոշորագույն օդանավակայանը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, Կոտայքի մարզի որ Նոր Գեղի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին երեկ Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին:
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Նախախորհրդարանի և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Եղիա Ներսեսյանը որպես վկա բերման է ենթարկվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ 2012 թ. սեպտեմբերին «Խոսրովի անտառ» արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի գործով:
Քիչ առաջ կոնդեցիները հավաքվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց և սպասում էին, երբ նախագահը դուրս կգա, որպեսզի իրենք ներկայացնեն իրենց պահանջները:
Վրաստանը ողջունում ու կիսում է դաշինքի գնահատականը, որ Վրաստանն ու ՆԱՏՕ-ն ունեն փոխգործակցության անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք կհանգեցնեն վերջնական նպատակի՝ դաշինքին անդամակցելուն:
Ինչպես 168.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:
Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին երկու պատվիրակություն ուղարկելը լրջորեն կվնասի Վրաստանի իմիջը:
Այս մասին հայտարարել է Dubai Holding ներդրումային ընկերությունը:
«Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքից նայելը կամ բացակայելը` անթույլատրելի է: Ձեր բոլորի կռվի դաշտը, խրամատը խորհրդարանն է: Ձեր թշնամին մեր հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են»:
Այդ ամենը ձեռնարկվում է նրա համար, որպեսզի Ռուսաստանի գործողությունները լինեն առավել կանխատեսելի:
Այսօր՝ սեպտեմբերի 9-ի գիշերը, ոստիկանության ծառայողները կարողացել են կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը:
Նա վստահություն է հայտնել, որ սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ կայանալիք բանակցային հերթական փուլի ժամանակ կողմերը կհանգեն վերջնական համապարփակ համաձայնագրի:
Հանդիպումը Փարիզում տեղի է ունենալու հոկտեմբերի սկզբին, հնարավոր է՝ հոկտեմբերի 10-ին:
Ահաբեկչությունն իր հերթին պառակտել է արաբական աշխարհը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելի հետ:
Ոստիկանությունը պարբերաբար բարելավում է քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը:
Շտեֆան Ֆյուլեն երեկ երեկոյան Բաքվում հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հեյգելը հույս է հայտնել, որ Ուկրաինայում կպահպանվի հրադադարի ռեժիմը:
«Տորոնտո» ֆրեգատը Սև ծով է մուտք գործել սեպտեմբերի 6-ին:
Նման պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը: