Լարված իրավիճակ՝ նախագահի առանձնատան դիմաց (տեսանյութ). armlur.am
Քիչ առաջ կոնդեցիները հավաքվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց և սպասում էին, երբ նախագահը դուրս կգա, որպեսզի իրենք ներկայացնեն իրենց պահանջները:
Բնակիչները բողոքում էին, որ արդեն 7 տարի է՝ իրենց բնակարանային հարցերը չեն լուծվում:
Armlur.am-ի հետ զրույցում մի քանի բնակիչ վստահեցրեց, որ դեռևս այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետն էր, քանդեցին իրենց բնակարանները՝ ասելով, թե դա արվում է Կոնդը բարեկարգելու նպատակով, և քանդված բնակարանները կվերակառուցվեն: Սակայն փաստն այն է, որ 215 ընտանիք մնացել է անտուն և ապրում է վարձված կացարաններում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝