Բաժիններ՝

ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնը պնդում է, որ Ռուսաստանի դեմ սահմանվեն նոր պատժամիջոցներ՝ չնայած նրան, որ ԵՄ-ը որոշել է հետաձգել դրանց ուժի մեջ մտնելը: Նման պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը:

Վերջինիս ներկայացուցչի խոսքերով՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները անհրաժեշտ են այդ երկրի ագրեսիվ ռազմական գործունեության պատճառով, որը նա իրականացնում է Ուկրաինայում.

«ԱՄՆ-ն ու Եվրոպան ավարտում են այն միջոցների մշակումը, որոնք ուղղված են Ռուսաստանի ֆինանսական ու էներգետիկ ոլորտների ու նրա ռազմարդյունաբերական համալիրի դեմ մեր պատժամիջոցների ընդլայնմանն ու խորացմանը»:

Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները կարող են վերացվել, եթե Ուկրաինայի արևելքում հաստատվի շարունակական հրադադար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս