«Մի քիչ աղմկենք, որ լրագրողները նյութ ունենան». Գալուստ Սահակյան

Այսօր Ազգային ժողովի նիստը, ինչպես և երեկ, սկսվեց աղմուկով: Պատգամավորները չէին ենթարկվում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ կարգի հրավիրվելու կոչերին: «Նորից պետք է ասեմ, որ աղմուկ է: Աղմուկ է, որովհետև լրագրողները նյութ չեն կարողանում գրել: Մի քիչ աղմկենք, որ լրագրողները նյութ ունենան»,- իր վրդովմունքն արտահայտեց Գ.Սահակյանը:

Հիշեցնենք, որ երեկ նույնպես պատգամավորները նիստի սկզբում աղմկում էին և դա Գ.Սահակյանը բացատրել էր արձակուրդային շրջանով՝ ասելով, որ պատգամավորները լավ հանգստացել են: Եվ այն, որ դա չէր վրիպել լրագրողների աչքից, փաստորեն, Գ.Սահակյանը միանշանակ չի ընդունել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930