Հարցին, թե ի՞նչ թանկացումներ են սպասվում Մաքսային միություն մտնելուց հետո, Գ.Եղիազարյանը պատասխանեց. «Մեր կյանքն այսպես, թե այնպես թանկանում է, ու այդ գործընթացը ոչ մի կապ չունի Մաքսային միության հետ: Ո՞վ ասեց, որ այսօր հենց այնպես, ի վնաս Հայաստանի՝ կվերցնեն ու կգնան Մաքսային միություն: Այդպիսի բան գոյություն չունի: Ինչ է, իրենցից ձե՞ռք են քաշել, առանց այն էլ ճահիճի մեջ են: Մաքսային միությունը միայն օգուտ է բերելու»:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչը կտրել է երակները. անհրաժեշտ է օգնություն:
«Քանի որ նրանք, կարելի է ասել, օրեցօր իրենց հզորությունները մեծացնում են, արդեն Որոտանի ջուրն իրենց այլևս չի բավարարում, նրանք գետի առջև կառուցված ջրամբարն ուզում են օգտագործել որպես ջրային աղբյուր՝ ծրագիրն ընդլայնելու համար: Իրենք ուզում են ավելի մեծ քանակությամբ հանքաքար մշակել, հետևաբար ավելի շատ ջուր է պետք: Ըստ ինձ հասած տեղեկությունների` յուրաքանչյուր 1 խ/մ ջրի համար վճարում են 0,5 դրամ: Կա տեսակետ, որ դա էլ չի վճարվում»:
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ բանակցություններն այդ միության հետ ընթանում են բնական հունով. «Շատ շուտով բանակցությունների արդյունքները կլինեն: Մենք չենք հայտարարել, թե միանում ենք ԵՏՄ-ին ԼՂ-ի հետ միասին։Այն խոչընդոտ չի կարող լինել»։
«Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ սա իշխանությունների հաշվեհարդարն էր այն անձանց նկատմամբ, ովքեր, իրենց օրինական շահերից ելնելով, փորձում էին իրենց իրավունքներն ու գաղափարը տեղ հասցնել: Սարքեցին սադրանք, անձանց ներկայացրին որպես խուլիգաններ և այսօր էլ արդեն տեսաք՝ ինչպիսի դաժան միջնորդություն ներկայացվեց: Նույնիսկ անչափահաս երեխայի մասով՝ Շանթի որդու հետ կապված… Ինձ համար շատ անսպասելի էր, երբ 15 տարեկան երեխայի հետ կապված այդպիսի պատվեր էր իջեցվել՝ նրա մասով ազատազրկման միջնորդություն ներկայացնել դատարան, երբ երեխայի 15 տարին նոր էր լրացել»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ԱԺ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոհար Պողոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով մեղադրող Գևորգ Գևորգյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա ամբաստանյալ Վարդան Վարդանյանի միջնորդեց դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Որպես նրա պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք` մեղադրողը վկայակոչեց «հանցագործության մեջ առավել ակտիվ դերը, հանցանքը հանրության համար վտանգավոր ձևով կատարելը»:
Ինչպես հայտնի է՝ շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` դիմելով կուսակցության խորհրդի անդամներին, կարևորել էր պատգամավորների մասնակցությունը ԱԺ նիստերին՝ այն համեմատելով խրամատում զինվորի ծառայության հետ:
«Չեք ամաչո՞ւմ դուք, ձեր էս արարամունքից չեք ամաչո՞ւմ: Ես ամաչում եմ ձեր փոխարեն»,- ամոթանք տվեց Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) և ինքը հարցրեց. «Իրավունք չունե՞մ գնամ: Հեսա նորից հետ կգնամ: Էսօր ամեն ինչ էլ խրամատ է և տեղում պետք է լինել»:
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է ստանում «Արմենիա» բժշկական կենտրոնում:
2014թ. Երևանում նստարանների և աղբամանների տեղադրման ծրագրով պատվիրվել է ժամանակակաից դիզայնով ու «Երևան» ձուլվածքով թվով 500 նստարան, հատուկ ձուլվածքով թվով 400 աղբաման և թվով 100 երկկողմանի աղբաման: Նստարանների տեղադրման գործընթացը մեկնարկել է ապրիլ-մայիս ամիսներին:
Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով մեղադրողը այժմ հանդես է գալիս մեղադրական ճառով:
Commandant Birot-ը Ֆրանսիայի ռազմածովային ուժերի երրորդ նավն է, որն այս տարի մուտք է գործում Բաթումի նավահանգիստ:
ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունները ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում ներկայացուցիչ չեն ուղարկելու: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեցին պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ռուբիկ Հակոբյանը:
«Իշխող քաղաքական կուսակցությունն ու ընդդիմությունը պետք է կասեցնեն բոլոր այն գործընթացները, որոնք ներգաղթին չեն նպաստելու: Ես կարծում եմ՝ Սփյուռքի նախարարությունը պետք է վերանվանվի սփյուռքի և ներգաղթի նախարարություն, ոչ թե հայերին արտասահմանում տեղավորելու գործառույթ իրականացնի: Այսօր մեր երկրի առջև դրված ամենամեծ խնդիրը սա է, որ պետք է օր առաջ լուծել»:
Նրա կարծիքով՝ Պուտինը չափազանց երկար ժամանակ է, որ գտնվում է իր երկրի իշխանության ղեկին:
«Իշխանությունները առաջնահերթությունների մասին իրենց պատկերացումների շրջանակում ձևավորել են ԱԺ աշնանային նստաշրջանի մի օրակարգ, որը գուցե շատ կարևոր է, բայց մի հարց ներառված չէ օրակարգում, որը ճակատագրական է»,- այսօր՝ ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ԱԺ նախագահից քառյակի անունից պահանջելով անհապաղ հրավիրել ԱԺ լսումներ՝ աղետալի չափերի հասնող և ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթի թեմայով:
Ըստ պաշտոնական տվյալների` 2014-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 193836 անձ: Նրանցից 14,1% կազմում են 18-40 տարեկան անձինք: «Ամեն ինչ սկսվում է տեղեկատվությունից» ծրագրի ղեկավար Զարուհի Բաթոյանը մտահոգություն հայտնեց, որ քաղաքաշինական խոչընդոտների, տեղեկատվության պակասի և համապատասխան ծրագրերի բացակայության պատճառով նրանցից շատերը դուրս են մնում երկրում իրականացվող գործընթացներից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կառավարությունը պլանավորում է եվրոպական ու ամերիկյան գործընկերների մասնակցությամբ ստեղծել երկու ընկերություն, որոնք կսպասարկեն գազատրանսպորտային համակարգն ու ստորգետնյա գազապաստարանները:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել ավտովթար:
Եկել է տարածաշրջանի էներգետիկ ոլորտի խնդիրների ու քաղաքական իրավիճակի կարգավորման ժամանակը:
«Պարոն Սահակյան, իհարկե, ես բացակայել եմ, բայց այս ընթացքում գրեթե ոչինչ չի փոխվել: Թեև մեծամասնություն եք կազմում, բայց խոցելի մեծամասնություն եք»:
Նա ցանկանում է վերահսկողություն հաստատել Դոնբասի նկատմամբ:
Վահանաձև գեղձի հորմոնները օրգանիզմում կատարում են կարևոր կարգավորող դեր: Դրանք նաև ակտիվացնում են սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, պատասխանատու են շաքարային և լիպիդային փոխանակության, ստամոքսի մոտորիկայի համար և ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա:
Դավութօղլուն ակնհայտ է համարել ԱՄՆ-ում (Փենսիլվանիա) բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի և Թուրքիայում ապօրինի իշխանափոխություն կատարելու փորձերի միջև կապը:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, աշխատանքային այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 8-ից 10-ը անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 40-րդ նիստին:
«Կոտրել են կայքս, սարքել են այդ նյութը, չգիտեմ ոնց են սարքել, երեւի այդ աղջկա պարոլն են վերցրել, այդ պահին ես բան էի ուղարկում, հետո կամպյուտերը ֆեյսբուքից դուրս թռավ եւ այդ տեքստը տեղադրեցին, բոլորին հղումներ ուղարկեցին: Աբսուրդ նյութեր են, այդտեղ նշված բառերի կեսը ինձ համար անծանոթ է, իսկ առհասարակ ես կանանց նկատմամբ երբեք հայհոյանք չեմ գրել, չեմ ասել»: