Բաժիններ՝

Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության մեծացումը կրում է պաշտպանական բնույթ. Վերշբոու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության մեծացումը կրում է պաշտպանական բնույթ և պլանավորված է ՆԱՏՕ-Ռուսաստան Հիմնարար ակտի դրույթներին համապատասխան: Այս մասին երեկ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն.

«Ուելսում դաշիքնի մարտական պատրաստության ապահովման պլանի ընդունման արդյունքում արևելքում ՆԱՏՕ-ի ներկայությունը կլինի ավելի զգալի: Ընդ որում, դաշինքն ավելի հաճախ է անցկացնելու կանոնավոր զորավարժություններ: Այդ ամենը ձեռնարկվում է նրա համար, որպեսզի Ռուսաստանի գործողությունները լինեն առավել կանխատեսելի, և դա լիովին արդարացված է:

Սակայն այդ գործողությունները կրում են պաշտպանական բնույթ և ոչ մի կերպ ուղղված չեն Ռուսաստանի դեմ ու ձեռնարկվում են ՆԱՏՕ-Ռուսաստան Հիմնարար ակտին համապատասխան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս