Բաժիններ՝

Կանադայի ՊՆ-ը ռուս զինվորականներին մեղադրել է Սև ծովում սադրանք իրականացնելու մեջ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ռուսական մարտական ինքնաթիռներն անցել են Կանադայի ռազմածովային ուժերի «Տորոնտո» ռազմանավի վրայով, որը Սև ծովում մասնակցում է Sea Breeze 2014 միջազգային զորավարժություններին: Այս մասին երեկ հայտարարել է Կանադայի ՊՆ-ը:

Վերջինիս հաղորդմամբ՝ ռուսական Су-24 տիպի երկու կործանիչ-ռմբակոծիչ և Ан-26 տիպի ռազմափոխադրման ինքնաթիռ փոքր բարձրության վրա թռչել են «Տորոնտոյի» վրայով: Ընդ որում, ինքնաթիռներից մեկն իջել է մինչև 300 մետր բարձրության վրա:

Կանադայի պաշտպանության նախարար Ռոբ Նիկոլսոնը պաշտոնապես հայտարարել է, որ ռուս օդաչուների գործողությունները սպառնալիք չեն ներկայացրել նավի համար, սակայն դա չարդարացված սադրանք է և ստեղծում է լարվածության էսկալացիայի ռիսկ: «Տորոնտո» ֆրեգատը Սև ծով է մուտք գործել սեպտեմբերի 6-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս