ՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավի
ՌԴ ԶՈւ-ն շարունակել է անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին և ԶՈւ-ի շահերից օգտագործվող ծովային նավերին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգստում հարված է հասցվել ռազմական նշանակության բեռ տեղափոխող չորաբեռնատար նավի։
Մեկ այլ չորաբեռնատար նավ խոցվել է ծովում երթևեկության ժամանակ։ Ըստ գերատեսչության՝ այն Իզմայիլի նավահանգիստ էր տեղափոխում ուկրաինական զինված ուժերի ապահովման համար նախատեսված ռազմական գույք։

