Հետազոտության պահին ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել, սակայն դեպքերի՝ քաղաքում տարածվածությունը, տարբեր տարիքային խմբերում և միաժամանակյա ի հայտ գալը, նախանշում են, որ հիվանդությունների առաջացման հավանական գործոն կարող են հանդիսանալ միամոմենտ աղտոտված խմելու ջուրը կամ սննդային գործոնը: Հետազոտությունները և հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:
«Այս դիվերսիաների պատճառով վետերանները որոշել են գնալ դիրքերում կարգնած բանակայիններին օգնելու: Չէ պաշտոնական ոչ մի որոշում չկա: Գյուղում հայտարարել են: Տղաները հավաքվել են: Մի խումբն արդեն մեկնել է: Ավագ որդիս, որ Հադրութում է ծառայում, իրավապահ է, նույնպես կամավորների հետ գնաց: Այսօր կրտսեր տղաս կգնա: Մեզ, կռվածներիս դեռ հերթ չի հասնում»:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որ երեկվանից նախագահի հրաժարականի պահանջով հացադուլ է անում, այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հացադուլի պատճառով իրեն ընդամենը մի քիչ թույլ է զգում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Ողջունելով հայտնի գործարարին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը մեր երկրում: Միաժամանակ, վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել Էդուարդո Էռնեկյանին՝ հայրենիքում տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Կեսգիշերն անց բախեցին դուռը. կինը ոչ ոքի չէր սպասում:
«Ինչ վերաբերում է բառացիորեն այսօր հնչած կարծիքին, թե մտադրություն ունեն քննարկումներ սկսել հանրության լայն շրջանակների համար, ստիպված եմ հիշեցնել՝ այդ քննարկումները վաղուց սկսվել են եւ հաջողությամբ ընթանում են, վաղուց եղել է հրավեր, գայիք, կամ՝ եկեք միասին քննարկենք, աշխատանքային խումբն աշխատել է եւ աշխատում է, մասնակից դարձեք, եւ մի փորձեք ձեր վրա քաշել այն, ինչը վաղուց այլեւս դարձել է հանրային սեփականություն»,- ասաց նա:
«Աստվածակուռ, գեղեցիկ, ու խոսուն, ամենաուժեղ է Հայաստանի բնությունը: Անբացատրելի է ու միշտ զարմացնող: Ու ես լուռ եմ: Ունենք այն, ինչ ունենք ու պարզ է այս լռությունը: Զուսպ, պապիս նման իմաստուն, չագահ»,- նման լիրիկական ձևով այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի գնահատմամբ՝ Շանթ Հարությունյանի, նրա որդու և ընկերների համար մեղադրողի պահանջած պատժաչափը շատ խիստ է:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի հեռուստառադիոհեռարձակման հարցերով ազգային խորհուրդը:
Առավել ամոթալին այն է, որ նման քննարկումներով զբաղվում են մարդիկ, ում կենսափորձը պետք է որ բավարար լիներ կատարյալ անգրագիտությունն իրականությունից տարբերելու համար։
Ակնհայտ է, որ մեր երկրում վաղուց հասունացել է համակարգային բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը, որն առանց սահմանադրական բարեփոխումների ուղղակի անհնար է: Վերջին տարիներին Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը արտահայտվում էին սահմանադրական բարեփոխումների անցկացման օգտին: Ավելին՝ նրանցից շատերը նախագահական ընտրություններից առաջ անհրաժեշտություն էին համարում խորհրդարանական կառավարման համակարգին անցումը:
«Մարդկանց հուզող առարկան արդար մրցակցությունն է, արտագաղթն է, հարկային բեռի թեթևացումը, այսօր մարդկանց ավելի շատ հուզում է արագաչափերի խնդիրը, քան սահմանադրական փոփոխությունները»,- ասում է Վահան Բաբայանը:
Արդյունքում, ամերիկյան ընկերությունն այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցրել է 22-րդ տեղը՝ շրջանցելով Toyota Motor-ը:
Այսօր ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ԱԺ նիստում ելույթների ժամին կրկին անդրադարձավ վերջին շրջանում իր կուսակցությանը մտահոգող հարցին՝ Հայաստանի Ագրարային համալսարանի հետ տարածքային վեճին: Մարգարյանը կոշտ արտահայտություններ ու մեղադրանքներ հնչեցրեց համալսարանի ռեկտորի հասցեին:
«Ի դեպ օգտագործելով հնարավորությունս հայտարարում եմ, որ համագումարին հրավիրվելու են մեր երկրի երեք նախագահները՝ հարգարժան Լևոն Տեր-Պետրոսյանը, հարգարժան Ռոբերտ Քոչարյանը և հարգարժան Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ԼՂՀ նախագահ՝ հարգարժան Բակո Սահակյանը: Հրավիրվելու են նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի նախարարները, ի նկատի ունենալով պատերազմի դաշտից ծնունդ առած մեր մարտընկերների: Իսկ դուք քանի որ հողը ազգինն է, ոչ թե իշխանությանը և մենք էլ հողի տեր տղեքն ենք, հաստատ հողատարածքի հետ կապված խնդրում՝ դռները փակելու համար ,դուք անզոր կլինեք»:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այդ իրավիճակը որակել է որպես մուսուլմանական աշխարհի աղետ:
Երկրի առջև կանգնած խնդիրները չեն սահմանափակվում քառյակի կողմից իշխանություններին ներկայացված 12 կետերով։ Ինչպես այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը՝ կուտակված խնդիրները շատ են և դրանք առաջին հերթին պայմանավորված են տարիներ շարունակ իրականացվող հակաժողովրդական քաղաքականությամբ և ապաշնորհ կառավարմամբ։
«Առողջապահական համակարգի արդյունավետության գնահատման առանցքային չափանիշներից մեկը դեղերի որակի հիմնախնդիրն է: Ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք առնչվում են դեղերի և դեղահումքի ներմուծման, գրանցման, պետական գնումների միջոցով ձեռք բերելու ընթացքում առկա կոռուպցիոն ռիսկերին: Հաճախ շուկայում հայտնվում են դեղեր, որոնք չեն համապատասխանում որակի բավարար չափանիշներին և շրջանառության մեջ մտնում են ներմուծողների կամ արտադրողների ազգակցական կապերի կամ քաղաքական հովանավորչության արդյունքում»,- այսօր ԱԺ նիստում ելույթների ժամին հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Վաշինգտոնն ու Մոսկվան միջուկային զենքի պաշարների կրճատման մասին համաձայնագիրը ստորագրել են դեռևս 1987 թվականին:
Այսօր ԱԺ նիստի ամբողջ ընթացքում խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծված հատուկ վերաբերմունք էր ցուցաբերում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ: Եվ ահա «կսմիթների» «գագաթնակետը» դրսևորվեց ելույթների ժամին: Գ.Սահակյանը հայտարարեց, որ պատգամավորները իրավունք ունեն մինչև 3 րոպե տևողությամբ հանդես գալ հայտարարություններով և սկզբում հայտարարության իրավունքը ընդդիմադիր պատգամավորներինն է:
Հոգեկան հիվանդ որդին դանակի 23 հարվածով սպանել է հոգեկան հիվանդ հորը:
Վիճաբանության ընթացքում Կարեն Մ.-ն հարվածներ է հասցրել Տիգրան Մ.-ի և նրա հոր` Սարգիս Մ.-ի մարմնի տարբեր մասերին, իսկ Տիգրան Մ.-ն էլ, իր հերթին, հարվածել է Կարեն Մ.-ին և նրա ուղևոր Էդգար Մ.-ին: Վիճաբանության մասնակիցները միմյանց պատճառել են մարմնական վնասվածքներ:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ եվրոպական կրթական տիրույթին լիարժեք ինտեգրվելու համար անհրաժեշտ է բարձրացնել կրթության որակը:
«Այս պահի դրությամբ ՍԴ բողոքարկման նախաձեռնությունը պաշտպանվում է ստորագրության մակարդակով ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների կողմից, ունի աջակություն ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների կողմից»:
Ռեկտորի էջը դեռ սեպտեմբերի 5-ին կոտրել էին, Հովհաննես Թոքմաջյանն աշխատանքային համակարգչից ֆեյսբուքյան էջ մտնել չի կարողացել, հավանաբար կիբերհանցագործները կոտրել էին գաղտնաբառը և կեղծ նամակագրությունը ուղարկել լրավամիջոցներին:
Ուկրաինայում ընթանում է եղբայրասպան պատերազմ:
Սեպտեմբերի 9-10-ը ՀՀ ԱԻ նախարարությունը, Լեհաստանի պետական հրդեհային ծառայության հետ համատեղ, իրականացնում է միջազգային որոնողափրկարարական թիմերի ստուգողական վարժանք:
Եվրոպական հանձնաժողովը ընդունել է կարևոր որոշում, որն առնչվում է առաջիկա տարիներին գործընկեր ու հարևան երկրներին ԵՄ-ի կողմից ֆինանսավորելուն:
Ներկայում ամբողջովին ավարտվել է Մարշալ Բաղրամյան և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների կանգառների գոտիների կահավորումը ռետինե ուղղորդիչներով։ Ուղղորդիչների ամրացման աշխատանքներն ընթացքի մեջ են Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի կանգառասրահներին հարակից հատվածներում։ Բացի վերոհիշյալ փողոցներից, ռետինե ուղղորդիչներով կկահավորվեն նաև Աբովյան, Կորյունի, Մոսկովյան, Արցախի, Ագաթանգեղոսի և Գր. Լուսավորչի փողոցների կանգառագոտիները:
Քառյակը, ըստ էության, չի կարող համատեղ հանրահավաք հրավիրել, որովհետև չի կարող այդ հանրահավաքում ելույթ ունեցողներից մեկը հանրությանը բացատրել, թե երկրի ապագայի համար ինչպիսի վտանգ է ներկայացնում սահմանադրական փոփոխությունների իրականացման՝ իշխանության նախաձեռնությունը, իսկ մյուս ելույթ ունեցողները բացատրեն, թե այդ փոփոխությունները որքան կարևոր են երկրի ապագայի համար: