ԱՄՆ-ում մտավախություններ ունեն, որ այդ վիրուսի հետագա բռնկումը կարող է հանգեցնել ազգային համաճարակի:
«Միկա»-ի մարզադաշտն, ի դեպ, պետականացվեց ոչ թե իր, այլ՝ նույն սեփականատիրոջը պատկանող մեկ այլ ընկերության` «Արմավիա»-ի ունեցած պարտքերի դիմաց:
2014 թվականի օգոստոսի 1-ին նա ստացավ Ռուսաստանում երեք տարով կացության ձև, ինչը նրան հնարավորություն է տալիս մեկնել արտերկիր:
ԵՄ-ը այսօր պետք է հայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 08.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 46/10 շենքի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուսեինն այսօր ժամանում է Կիև՝ անձամբ համոզվելու համար, որ անվտանգ է օդանավի կործանման վայր մուտք գործելը:
2014 թվականի սեպտեմբերի սկզբին ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պայմանավորվել է Վրաստանի հետ գործընկերության ընդլայնման մասին:
Էրդողանի ու Հեյգելի հանդիպումը տեղի է ունենալու «Չանքայա» նախագահական նստավայրում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
Die Presse պարբերականի լրագրողին մուտքի արտոնագիր տրամադրել են միայն Հայաստանում ու Վրաստանում:
Վիրահատությունը հաջող է անցել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Օբաման հայտարարել է, որ եթե ներկայումս չձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ, ապա համաճարակը կարող է տարածվել ոչ միայն ողջ Աֆրիկայի տարածքում, այլև՝ աշխարհի մյուս մասերում:
Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ ԱՄՆ-ը Վրաստանի ռազմավարական գործընկերն է ու աջակցում է նրա հյուսիսատլանտյան ինտեգրմանը:
13 տարեկանում խաղալու ժամանակ Սարգիսը ընկերներից մեկից ոտքի հարված է ստացել,ցմահ դարձել 3-րդ կարգի հաշմանդամ: Սիրուշը Սարգսի հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել օգոստոսի 25-ին,երբ վերջինս տաքսիով Երեւանում վերադառնալիս, չգիտես ինչու, իջել է Դիլիջանում:
Սեպտեմբերի 8-11-ը Հայաստանում կանցկացվի Սեյսմոլոգիական 9-րդ միջազգային դպրոցը: Հիմնական թեման է «Սեյսմոլոգիական տվյալների մշակման և մեկնաբանման ժամանակակից մեթոդները»:
Բանաձևն արաբական երկրներին կոչ է անում համագործակցել ԱՄՆ-ի ու Իրաքի հետ:
Ռոմնին վստահություն է հայտնել, որ կլիներ առավել արդյունավետ պետության ղեկավար, քան Բարաք Օբաման է:
Spire Bristol Hospital-ի սոցիոլոգ Ռոբ Անդերսենը նշել է, որ կենսաձեւի պարզ փոփոխությունները նկատելի դրական արդյուքների են հանգեցնում: Նա միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ հարցվածների 60%-ը համարում է, որ կյանքը չափազանց կարճ է եւ կատարում է այնպիսի սխալներ, որոնք ավելի են նվազեցնում կյանքի տեւողությունը:
Միջպետական Մ-4 ավտոճանապարհի Սևանի-Շորժա հատվածում` թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել լիճը, կան տուժածներ:
Վիրաբույժները գիտեն նաև, որ տնտեսական օճառը կարող է «փոխարինել» բժշկական ձեռնոցներին: Գլուխը լվանալով տնտեսական օճառով՝ կարելի է հասնել նրան, որ մազերը դառնան ավելի խիտ և առողջ: Խորհուրդ է տրվում շաբաթվա ընթացքում գոնե երկու անգամ լվացվել տնտեսական օճառով, որպեսզի մաշկը երիտասարդ մնա:
Համամասնական-մեծամասնականի խնդիր չէ, ես համամասնական պատգամավորներ գիտեմ, որ երբեք ելույթներ չեն ունեցել: Քաղաքական ուժերը պետք է ֆիլտրեն իրենց ցուցակը, և ընտրողը պետք է ֆիլտրի ընտրությունների ժամանակ, այլ տարբերակ չկա:
Առաջին խաղակեսին Հենրիխ Մխիթարյանի գոլին դաշտի տերերը երկրորդ խաղակեսում պատասխանեցին Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբերգի եւ դանիական «Բրոնդբյուի» հարձակվող Տոմաս Կալենբերգի դիպուկ հարվածներով:
Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված, ամբողջական և դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությանը՝ ծավալին, քաշին համապատասխանող դրոշմապիտակ:
Կիևում եմ։ Ոգևորությունը շատ մեծ է։ Երկիրը պատրիոտիկ վերելքի մեջ է։ Բոլորը պատրաստ են կյանքները տալ հանուն Ուկրաինայի, հանուն ազատության։ Հետաքրքիրն ինչ է. նույնիսկ ռուսների մեջ, իսկ նրանք Կիևում կազմում են զգալի տոկոս, չես գտնի մեկին, որ այլ կերպ մտածի։
Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ իրենք ուսումնասիրում են յուրաքանչյուրի դիմումը՝ հասկանալու, թե արդյոք հիմնավոր է պահանջը՝ կրկին Ռուսաստան մուտք գործելու համար:
«Յուրաքանչյուր ճիշտ մտածված նախագծի հաղորդավար պետք է ունենա կոնկրետ մտածված կերպար: Եթե ես կադրում խոսում եմ ամենից ամենաների մասին, ուրեմն ինքս պետք է լինեմ ամենից ամենա կերպար, ով ունի այդ իրավունքը՝ խոսելու ամենից ամենաների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ մասին խոսի փողոցից բերած մի աղջիկ, ով ինքն էլ չգիտի՝ ինչպես իրեն պահել, ինչպես հագնվել, ինչպես խոսել… Ո՞վ կլսի նրան»,- ասում է հաղորդավարուհին:
Այդ հարցում միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն նաև մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և ավտոմեքենայից դուրս բերել վարորդ Հ. Հ.-ին (ծնվ. 1977թ.), ով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: