Բաժիններ՝

Աշխարհի խոշորագույն առևտրի կենտրոնի կառուցումը Դուբայում կմեկնարկի 2015 թվականին

Emirates 24/7 ինտերնետային պորտալի փոխանցմամբ՝ Դուբայում The Mall of the World առևտրի կենտրոնի կառուցումը մեկնարկելու է 2015 թվականի առաջին եռամսյակից ոչ ուշ: Այն դառնալու է աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնը: Այս մասին հայտարարել է Dubai Holding ներդրումային ընկերությունը:

Վերջինս ներկա դրությամբ աշխատում է խորհրդատուների հետ և սպասում է, որ նախագծի առաջին փուլի իրագործումը կմեկնարկի 2015 թվականի առաջին եռամսյակին: Ներկա դրությամբ աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնը Dubai Mall-ն է, որը նույնպես գտնվում է Դուբայում:

Նախորդ տարի Dubai Mall է այցելել 75 միլիոն մարդ: Ակնկալվում է, որ տարեկան The Mall of the World կայցելի 180 միլիոն մարդ: Նախագիծը գնահատվում է մոտ 6.8 միլիարդ դոլար: Նոր առևտրի կենտրոնի տարածքը կազմելու է գրեթե 4.5 միլիոն քառակուսի մետր: Ողջ համալիրի կառուցում կտևի առնվազն 10 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս