
Նոր Գեղի գյուղի մոտ ավտոմեքենան կողաշրջվել է

Սեպտեմբերի 9-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, Կոտայքի մարզի որ Նոր Գեղի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիսսան Տեանա» մակնիշի 17 TQ 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա. Ղ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5մ). զոհեր և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն