Բաժիններ՝

Դուբայի օդանավակայանի մասշտաբային ընդլայնման համար հատկացվել է 32 միլիարդ դոլար

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄԷ-ի իշխանությունները հավանության են արժանացրել 32 միլիարդ դոլարանոց նախագիծը, որն առնչվում է Դուբայի միջազգային օդանավակայանի ընդլայնմանը:

Նախագիծը միտված է օդանավակայանի սպասարկման հնարավորությունների մեծացմանն ու ավելի քան 200.000 աշխատատեղ ստեղծելուն: Նախագիծն իրագործվելու է փուլերով, առաջին փուլի իրագործումը տրելու է 7 տարի: Պլանավորված է առաջին փուլում կառուցել երկու նոր թռիչքուղի, ինչպես նաև երկու նոր սպասասրահ:

Աշխատանքի այդ մասը վերջացնելուց հետո օդանավակայանը կկարողանա տարեկան ընդունել մինչև 120 միլիոն մարդու: Ավելի ուշ օդանավակայանի տարածքում կկառուցվի ևս 5 թռիչքուղի, որով և Դուբայի օդանավակայանը կարող է դառնալ ախարհի խոշորագույն օդանավակայանը՝ տարեկան սպասարկելով մինչև 200 միլիոն ուղևորի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս