Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին ստանում է միակողմանի տեղեկատվություն. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատասխանել է երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու քննադատությանը՝ հայտարարելով, որ չի մրցակցում երկրի կառավարության հետ և երբեք էլ չի ձեռնարկել նման փորձեր:

Նկատելով, որ վերջին շրջանում աճել են նախագահի ու նախագահի ինստիտուտի նկատմամբ քննադատությունները՝ Մարգվելաշվիլին բոլորին, այդ թվում նաև Բիձինա Իվանիշվիլուն, վստահեցրել է, որ հարցը ո՛չ անձնական, ո՛չ էլ քաղաքական դիմակայության մեջ է.

«Այդ դիմակությունը վերաճել է խնդրային դիմակայության: Երեկ ես հանդիպում ունեցա արտգործնախարարի հետ և այնպիսի տպավորություն ունեի, որ մենք գնում ենք դեպի իրավիճակի հարթում:

Դժբախտաբար, Վրաստանի նախագահի այցի դեմ իրականացվել է կազմակերպչական շատ լուրջ աշխատանք, և ես ցանկանում եմ, ասել, որ այդ աշխատանքի հետևանքով տապալվել է (իմ) ամերիկյան այցը: Իմ կարծիքով՝ դա սխալ քայլ է, որը ձեռնարկվել է նախագահի ինստիտուտի դեմ»:

Մարգվելաշվիլին ընդգծել է, որ ոչ մի անգամ չի փորձել ձեռնարկել քաղաքական դիմակայության քայլեր, և որ ոչ ոք չի կարող բերել հակառակն ապացուցող օրինակներ, որ ինքը խոչընդոտած լինի օրենսդիր կամ գործադիր իշխանությունների գործունեությունը:

Իվանիշվիլու քննադատության հետ կապված՝ Մարգվելաշվիլին հայատարարել է, որ նա ստանում է միակողմանի տեղեկատվություն: Նա ընդգծել է, որ Վրաստանը ոչ թե խորհրդարանական հանրապետություն է, այլ՝ կիսանախագահական հանրապետություն, և որ Վրաստանն արդեն իսկ ունի ընտրված նախագահ, մինչդեռ խորհրդարանական հանրապետություններում նախագահին սովորաբար նշանակում է խորհրդարանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930