Բաժիններ՝

Ռուսաստանը կարող է սահմանափակել եվրոպական ավտոմեքենաների ներկրումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևմուտքի հանդեպ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների երկրորդ փաթեթը կարող է սահմանափակել ավտոմեքենաների ու թեթև արդյունաբերության մի շարք ապրանքների ներկրումը:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը՝ դրանով իսկ հաստատելով ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե հնարավոր է արգելք դրվի եվրոպական մեքենաների ներկրման վրա: Բելոուսովն ընդգծել է, որ պատասխան պատժամիջոցները պետք է ոչ թե վնասեն, այլ՝ աջակցեն հայրենական արտադրողներին:

Նա հույս է հայտնել, որ ամեն դեպքում Արևմուտքում կգերակայի առողջ մտածելակերպը, և իրենք հարկադրված չեն լինի ձեռնարկել պատասխան միջոցներ: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն վաղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս