
Խուզարկություն` օժանդակ կառույցում

Սեպտեմբերի 10-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել Սևան քաղաքի բնակիչ Լիպարիտ Մ-ին պատկանող օժանդակ կառույցում, որտեղից հայտնաբերվել է «Պարաբելում» տիպի ատրճանակի՝ 5, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի՝ 100, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ և 1 գ կանեփի չորացված զանգված:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն