
Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 11-13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
14-15-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 11-13-ին էապես չի փոխվի, 14-15-ին կնվազի 2-4 աստիճանով:
Երևանում`
Սեպտեմբերի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:14-15-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն