Բաժիններ՝

Վարչապետը ներկայացրել է Շահումյանի շրջանի վարչակազմի նոր ղեկավարին

Արցախի Հանրապետության կառավարության այսօրվա որոշմամբ՝ Վիտալի Դանիելյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից, իսկ գործադրի մեկ այլ որոշմամբ՝ նոր ղեկավար է նշանակվել Կարեն Եղիշյանը:

Վարչապետ Արա Հարությունյանը, իր մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում, գործադրի և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել Վ. Դանիելյանին երկարամյա արդյունավետ աշխատանքի համար: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել շրջանի նախորդ ղեկավարի ներդրումը Շահումյանի զարգացման գործում և համոզմունք հայտնել, որ Կ. Եղիշյանը հաջողությամբ կշարունակի կառավարության ծրագրերի իրագործումը շրջանում՝ հաշվի առնելով նրա աշխատանքային հարուստ փորձն ու մարդկային որակները:

Կարեն Եղիշյանը 2012-2014թթ. աշխատել է Շահումյանի շրջանի դատախազի պաշտոնում, իսկ նախքան այդ՝ 1997-2012թթ.՝ դատախազության և կառավարությանն առընթեր ոստիկանության տարբեր պաշտոններում: 1998թ.-ին ավարտել է Արցախի պետական համալսարանի աշխարհագրության, իսկ 2002թ.-ին՝ նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետները:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս