Բաժիններ՝

Սիրիայում գործող զինյալներն ազատ են արձակել ՄԱԿ-ի 45 խաղաղապահի

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալներն ազատել են իրենց կողմից գերեվարված ՄԱԿ-ի խաղաղապահներին: Իսլամականներն օգոստոսի 28-ին Գոլանի բարձունքներում առևանգել էին Ֆիջիից ժամանած 45 խաղաղապահի:

Այն ժամանակ զինյալներն իրենց այդ քայլը պատճառաբանել էին ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևով, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման ղեկավարության դեմ:

Զինյալները պահանջել էին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանել իրենց խմբավորումը, ինչպես նաև փոխհատուցում վճարել «Ջաբհաթ ալ-Նուսրայի» այն անդամների համար, որոնք, իբրև թե, սպանվել են ՄԱԿ-ի խաղաղապահների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930