Բաժիններ՝

Լեհաստանի նախագահն ընդունել է Դոնալդ Տուսկի հրաժարականը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին պաշտոնապես ընդունել է վարչապետ Դոնալդ Տուսկի կառավարության հրաժարականը: Այդ արարողությունն անցկացվել է նախագահական նստավայրում:

Տուսկը Եվրոպական խորհրդի նախագահ նշանակվելու պատճառով հարկադրված է եղել հրաժեշտ տալ Լեհաստանի վարչապետի պաշտոնին: Դրանով իսկ նախագահն ունի երկու շաբաթ, որպեսզի խորհրդարանին առաջարկի նոր վարչապետ: Սակայն ակնկալվում է, որ դա տեղի կունենա սահմանված ժամկետի ավարտից ավելի շուտ:

Մինչև փոխարինողների հայտնվելը, Տուսկն ու նրա նախարարները կշարունակեն կատարել իրենց գործառույթները: Լեհաստանի կառավարության նոր կազմը պետք է հայտնի դառնա հաջորդ շաբաթվա ընթացքում: Սեյմում նոր կառավարությանը վստահություն հայտնելը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930