
Ադրբեջանը մտադիր է դառնալ ԵՄ-ի ռազմավարական գործընկերը. Մամեդյարով

Новости-Азербайджан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը մտադիր է դառնալ ԵՄ-ի ռազմավարական գործընկերը: Այս մասին Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետո հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը.
«Մեր տնտեսական հարաբերությունները զգալիորեն զարգացել են վերջին տարիներին: Հայտնի է նաև Ասոցացման համաձայնագրի հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը: Ադրբեջանը մտադիր է ոչ միայն զարգացնել ԵՄ-ի հետ տնտեսական ու քաղաքական հարաբերությունները, այլև՝ դառնալ նրա ռազմավարական գործընկերը: Մենք միայն ջերմ վերաբերմունք ենք տածում ԵՄ-ի հանդեպ:
Կցանկանայինք, որ այդ հարաբերությունները կրեն փոխադարձ բնույթ: Դժբախատաբար, մի շարք հարցերում մենք ականատես ենք լինում Ադրբեջանի հանդեպ երկակի ստանդարտների կիրառմանը: Այդ երկակի ստանդարտները խոչընդոտում են նաև Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորմանը»: