Շարմազանով. Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ինն է, ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանինը չէ. «Ա1+»

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը չի պնդում, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը որեւէ պաշտոնի չի հավակնելու. «Այստեղ մի խնդիր կա՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը լինելու է կուսակցության առաջնորդ»։

Պարոն Շարմազանովը շարունակում է՝ Սերժ Սարգսյանը դեռ շատ երկար տարիներ է ղեկավարելու Հանրապետականը, իսկ Հանրապետականը երկար տարիներ լինելու է Հայաստանի ամենաազդեցիկ կուսակցությունը. «Մեր կուսակցությունն է այդպես ուզում»։

Գալիս են ժամանակներ, երբ, ըստ պարոն Շարմազանովի, կարեւորվելու է ոչ թե մեկ քաղաքական գործչի, ներկա կամ նախկին նախագահների դերակատարումը, այլեւ ամբողջ քաղաքական թիմի, Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը այսուհետեւ իրարից անբաժան են. «Սերժ Սարգսյանը Հանրապետականինն է, Հանրապետականը Սերժ Սարգսյանինը չէ»։

Պարոն Շարմազանովը տեղյակ է, որ քաղաքակիրթ երկրներում կուսակցության կամ իշխող քաղաքական ուժի առաջնորդը երբեք առանց ղեկավար պաշտոնի չի մնում։ Ինքն ասում է, որ Ամերիկայում այդպես չէ։ Բայց Եվրոպայում այդպես է. «Եվրոպայում էդպես ա, դե Հայաստանն էլ պետք ա ընտրի այն մոդելը, որը որ ընդունելի ա Հայաստանի համար»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930