
ԲՀԿ-ն խիստ նկատողություն է արել իր պատգամավորին՝ ՀՀ երեք նախագահների դեմ խոսելու համար

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը խիստ նկատողություն է ստացել կուսակցության կողմից: Այս մասին 168.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Վ.Մախսուդյանը, հիշեցնենք, «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում դեմ է արտահայտվել Սերժ Սարգսյանին, հայտարարել է, թե «Քոչարյանն իր թիմիով իր անելիքն արել, հեռացել է», իսկ «Լևոն Տեր-Պետրոսյանը քանդեց էս երկիրը»:
«Հարցը քննարկվել է այսօր խմբակցությունում և Վահագն Մախսուդյանը խիստ նկատողություն է ստացել իր ոչ հավասարակշիռ որոշ ձևակերպումների և հայտարարությունների համար»,- նշեց Ն.Զոհրաբյանը:
Հարցին՝ Մախսուդյանի հայացքները շատե՞րն են կիսում ԲՀԿ շարքերում, Ն.Զոհրաբյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես մոնիթորինգ կամ սոցհարցում չեմ անցկացրել ԲՀԿ-ականների շրջանում»: