Բաժիններ՝

Խաղաղ օվկիանոսում կործանվել է ամերիկյան երկու մարտական ինքնաթիռ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F/A-18 Hornet տիպի երկու կործանիչ կործանվել են Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում: Օդաչուներից մեկն անհետացել է: Միջադեպը գրանցվել է նախօրեին, տարվում է հետաքննություն: Օդաչուներից մեկը փրկված է, ներկայումս նրան ցուցաբերվում է բուժօգնություն:

Որոնողական աշխատանքներ են տարվում երկրորդ օդաչուին գտնելու ուղղությամբ: Բացի այդ, ցայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել ինքնաթիռների կործանումը, թեև օդաչուի որոնողական աշխատանքները տարվում են ԱՄՆ 7-րդ նավատորմի շրջանում (Խաղաղ օվկիանոսի Ասիա-հնդկական շրջան):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930