Թմրանյութ ներկրելու փորձի համար Վրաստանում ձերբակալել են Հայաստանի քաղաքացու

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիներին ձերբակալել են Վրաստանի տարբեր մաքսային անցակետերում՝ երկրի տարածք թմրանյութ մտցնելու փորձերի համար: Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:

Թուրքիայի քաղաքացին մասնավորապես ձերբակալվել է «Վալե» մաքսային անցակետում: Զննման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է DUACT հոգեմետ դեղ:

Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է «Սադախլո» անցակետում: Նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է 16 գրամ մարիխուանա: Ձերբակալվածներին հանձնել են Վրաստանի իրավապահ մարմիններին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930