Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին` 70-ամյա հոբելյանի առթիվ

«Սիրելի Մաեստրո,
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ:
Ձեր անզուգական տաղանդի և նպատակասլացության շնորհիվ՝ Դուք միջազգային երաժշտական ասպարեզում հասել եք փայլուն հաջողությունների, որոնցով հիրավի կարող է հպարտանալ յուրաքանչյուր երկիր: Հատուկ հարգանքի է արժանի նաեւ Ձեր մանկավարժական գործունեությունը և բարեգործությունը, որը բարձր իդեալների հանդեպ նվիրվածության վառ օրինակ է և ոգեշնչման աղբյուր՝ երիտասարդ երաժիշտների համար ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Ձեր պրոֆեսիոնալիզմը և մարդկային բարձր արժանիքները:
Վլադիմիր Թեոդորի, Ձեր ընտանիքի եւ գործընկերների համար տոնական այս օրը, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ և անսպառ եռանդ, որն ուղեկցել է Ձեզ ստեղծագործական կյանքում»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930