Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կքննարկի Հայաստանում ու Ադրբեջանում դեսպանների թեկնածությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Սենատի՝ արտաքին կապերի հանձնաժողովում լսումներ կանցկացվեն Հայաստանում, Ադրբեջանում, Մակեդոնիայում ու Մոնտենեգրոյում ԱՄՆ-ի դեսպանների առաջադրված թեկնածությունների շուրջ:

Այս մասին նշված է Սենատի հանձնաժողովի տարածած հայտարարությունում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել է էներգետիկ հարցերով պետքարտուղարի փոխօգնական Ֆրենսիս Ջեկուտային, ով ավելի վաղ աշխատել է Տոկիոյում ու Բեռլինում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում:

Սենատի հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո դեսպանների թեկնածությունները պետք է հաստատի ողջ Սենատը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930