Գյումրու քաղաքապետը՝ կրճատումների մասին
asparez.am-ը գրում է. Վերջին շրջանում Գյումրու քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել: Ազատման դիմում օրեր առաջ ներկայացրել էին քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, իրավաբանական բաժնի պետ Արտակ Ղազարյանը, քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ՝ քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ ազատման դիմում գրում էին հասանելիք արձակուրդից հետո մեկ-երկու անգամ իրենց հաշվին արձակուրդ վերցնելուց հետո միայն: Այդպես եղավ Ա.Կարապետյանի, Զոհրապ Եգանյանի եւ ամիսներ առաջ ազատման դիմում ներկայացրած՝ փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի պարագայում:
Անդրադառնալով ազատման դիմումներին՝ քաղաքապետ Սամվել Բալասայանը երեկ լրագրողների հետ զրույցում նշեց, թե ոչ մի բան էլ չկա, այդ աշխատակիցներն իրենց ցանկությամբ են դիմում ներկայացնում.
«Ի՞նչ է, կարո՞ղ է մենք ենք ստիպում: Էնպիսի մի հատ դարբնոց է դարձել, որ այստեղից գնում են ավելի բարձր պաշտոնների, ավելի շատ վարձատրվող: Այնպես որ՝ որեւէ խնդիր չկա: Ճիշտն ասած, տարբեր տեսակի խոսակցություններ կան հիմա, բայց մի հավատացեք դրանց: Չեն ուզում աշխատել՝ դուրս են գալիս ու ստացվում է, որ քաղաքապետը մեղավոր է»,-նշեց Ս.Բալասանյանը:
Մանրամասներն՝ այստեղ