Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 2-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, 3-4-ին արևելյան շրջաններում հատկապես գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև, առանձին վայրերում` մառախուղ:
Վրաստանը երբեք չի հաշտվի Աբխազիայի ու Հարավային Օսիայի օկուպացիայի հետ, սակայն կան հարցեր, որոնց շուրջ կարելի է համագործակցել Ռուսաստանի հետ:
«Սահմանադրությունը ժողովրդի կամքն է: Հականալի, բայց ընդունելի չէ, որ կիսանախագահական համակարգն է երկրի զարգացման երաշխիքը: Մարդիկ չեն տեսնում սահմանադրական փոփոխությունների և իրական կյանքի փոփոխության հետ կապը»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Զարմանում եմ, որ դեռևս չի հայտնվել մեկը, ով ավելի լավ է հասկանում իրողություններից և հանգիստ ու տրամաբանված կբացատրի, թե՝ սիրելինե′րս, որ սահմանադրությունը չփոխվի էլ, ձեր թեկնածուն չի անցնելու, դժվա՞ր է հաշվարկել: Հապա ի՞նչ իմաստ ունի փորձել արգելակել երկրի առաջընթացը, դառնալ զարգացման հակառակորդ, հետադիմության սիմվոլ: Օգուտը ո՞րն է: Ուրեմն եթե հետաքրքրված չեք երկրի ու ազգի համար կենսական խնդիրներով, գոնե կարելի է չդառնալ հետ քաշող բեռ»:
Վերահսկիչ պալատի և Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում վեր են հանվում մի շարք խնդիրներ՝ իշխանությունում կոռուպցիոն դրսևորումների մասին: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներից մեկն աշխատանքից տուն վերադառնալիս նկատել է, որ մի տղամարդ Գյումրիի Պ. Սևակի 13-րդ փողոցի թիվ 6 շենքի դիմացից գողանում է դիտահորի երկաթյա կափարիչը:
Մեր հարցին՝ իշխանափոխության հարց կդրվի՞ օրակարգում, Գ.Ջհանգիրյանը պատասխանեց, որ դա դեպքերի զարգացումը ցույց կտա, բայց եթե վարչապետի կամ կառավարության հրաժարականի պահանջ չի դրվում, ենթադրվում է, որ ավելի լուրջ պահանջ պետք է դրվի:
Ոստիկանները հայտնաբերել են Range Rover մակնիշի 10 NՏ 100 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կան կրակոցների հետքեր
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեմը հայտարարել է, որ գործը հարուցվել է ծառայողական լիազորությունները չարաշահելու մասին հոդվածով:
Հորտոնի կարծիքով` այդ «դժվար ժամանակների» պատճառն անորոշությունն է, որը վերաբերում է թե´ Ռուսաստանի տնտեսության անկմանը, թե´ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու հարցին:
Նույն եղանակով Ռազմիկ Կարապետյանը` ընկերոջ Գոռ Աթաբեկյանի հետ, 2014 թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից և Չարենցավան քաղաքից խմբով ևս 6 անգամ կատարել են ուրիշների գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություններ:
Հայաստանի վարչապետը և Հունաստանի նախագահը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների բազմադարյա պատմամշակութային կապերը և կարևորել տարբեր ոլորտներում հայ-հունական արդյունավետ համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը:
Այսօր ժամը 18:30-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ օրակարգում է «Շրջանառության հարկի մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում փոփոություններ կիրառելու մասին օրինագծերը:
Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Կարզայը համառորեն հրաժարվում էր այդ համաձայնագիրը ստորագրել ամերիկացիների հետ:
«Այսօր դրեցին նշանակեցին, հաջորդ օրը բերեցին: Ընդհանրապես, Հայաստանում քաղաքական դաշտի բացակայության արդյունք է, որ իսկապես դժգոհողների թիվն ավելին էր, բայց չկարողացան կազմակերպել: Իմ ունեցած տեղեկություններով՝ որպես ՀԿ-ի նախագահի դիմել են, առնվազն ՀԿ -ների մակարդակով պատրաստվում են եթե ոչ բողոքի ակցիա, ապա թեկուզ գրավոր բողոքի արտահայտելու ինչ-որ մի ձև գտնել: Ինձ, համենայն դեպս, դիմել են, ես իմ համաձայնությունը տվել եմ, այսօր կամ վաղը տեքստը պատրաստ կլինի, տեքստում մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում նախագահի և կառավարության որոշմանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին վերանշանակելու կապակցությամբ»,- հավելել է նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հանրային հեռուստատեսության մասով մեծագույն խայտառակություն էր ֆուտբոլի աշխարի առաջնության ցուցադրության ժամանակ կատարվածը. «Ամբողջ ժողովրդին մտցրել էին ղումարի շրջապտույտի մեջ: Ամբողջ ազգը տենդի մեջ էր ընկել, թե ով ում վրա ինչ խաղադրույք կկատարի: Հանրային հեռուստատեսությունը մեր տները դարձրեց կազինո: սա ուղղակի անթույլատրելի է: Դուք ասում եք՝ արժեքներ, արժեքներ, արժեքներ, բայց ցավոք սրտի, միակ բանը, որ դուք քարոզել եք, ղումարն է»:
«Առողջապահության նախարարության հիմնական գործառույթն այն է, որ կարողանա ազգաբնակչությանն առողջ պահել: Այսինքն՝ առոջապահություն, այլ ոչ թե հիվանդաբուժություն»,- մեզ հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը՝ հավաստիացնելով, որ հասարակությանն առողջ պահելու սկզբունքն ամրագրված է նախարարության բոլոր ծրագրերում:
Դատավորի հարցին՝ արդյոք գտնո՞ւմ է, որ անզգույշ է կրակել, Հրաչյա Սարգսյանը պատասպխանեց. «Ինձ հազար կներեք, որ այս բանը ուզում եմ ասել, բայց չեմ կարող չասել: Խնդրում եմ՝ ինձ ներեք, բայց եթե Դավոյի տեղը նստած լիներ Լյուքսը, ես էլի չէի հավատա ու չէի մտածի, որ կարող է այդպես մտածված իրենցից որևէ մեկը մեզանից որևէ մեկին ցանկանար վնասել»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 2-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշի 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը:
«Այս փաստաթուղթը վերցրել ենք Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի ծառայությունից: Փաստաթղթում նունիսկ նշված չէ մարզահամերգային համալիր, այլ` մարզահամալիր: Արծրուն Հովհաննիսյանն իմ նախորդ ասուլիսից հետո ասաց, որ չի պատասխանում սադրանքներին: Սա սադրանք չէ, ինչպես և սադրանք չէր այն, որ համալիրը դառնում է զորամաս: Ուղղակի շատ մեծ աշխատանք է տարվում` մեզ լռեցնելու»,- պարզաբանեց նա:
Գալուստ Սահակյանը նշել է, որ մտահոգիչ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունական պատվիրակության ղեկավար Դորա Բակոյանիսի գործունեությունը, որի ջանքերի շնորհիվ շրջանառության մեջ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մի փաստաթուղթ:
Բելառուսի ՊՆ-ը հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչք գործելիս:
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (ով առավելապես հայտնի է Լիսկա մականվամբ և որի առանձնատան հարակից տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունը և սպանությունը գալիս է լրացնելու Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների քրեական անցյալն ու ներկան) վերանշանակումը հասարակության լայն զանգվածների կողմից անվիճարկելիորեն գնահատվել է որպես վիրավորանք Սյունիքի մարզի բնակչության, որպես անպատժելիության համատարած մթնոլորտի ևս մեկ ցայտուն դրսևորում:
ԵՄ-ը Ռուսաստանի դեմ վերջին անգամ պատժամիջոցներ է սահմանել սեպտեմբերի 12-ին:
«Այս օրենքը ամենահակադեմոկրատական օրենքն է: Սա մեր բանակի դեմ է»,- այսօր ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի արտահերթ քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Պահանջում ենք հայցող կազմակերպություններին և ԶԼՄ-ներին թույլ տալ ծանոթանալ գրանցամատյանին և տրամադրել Հանձնաժողովի ս.թ. սեպտեմբերի 29-ի նիստի արձանագրությունը, ինչպես նաև հետագա աշխատանքային բոլոր փաստաթղթերը: Պետական կառույցների նկատմամբ հանրության վստահության բացակայության պայմաններում` սա է արդար և թափանցիկ գործելաոճի հրամայականը:
«Ի՞նչ է սա, եթե ոչ այլատյացության և ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների օրինակներ: Ինչպե՞ս կարելի է սա անվանել: Պարզ և հստակ` նեոնացիզմ իր բոլոր բաղադրիչներով՝ այլատյացություն, ծայրահեղականություն, ատելություն խոսքի տարածում և ատելության հողի վրա հանցագործություններ»:
Հարցին՝ արդյոք իշխանափոխության խնդիր կդրվի՞ հանրահավաքում, Ս. Մարգարյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն այս պահին այս ձևով դեմ է իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին. «Գտնում ենք, որ չի կարելի արհեստական ձևով ընդունել մի փաստաթուղթ, որն իշխանություններին թույլ է տալիս վերարտադրվել: Ի՞նչ է նշանակում իշխանափոխություն պահանջել, երբ դու ասում ես՝ ես վերարտադրմանը դեմ եմ, դա արդեն իշխանափոխություն է, իշխանությունը փոխվելու է Հայաստանում: Այն, ինչ կպահանջենք, դա թույլ տվեք ժամանակին ասել: Մենք ասելու ենք, թե ինչ ենք անելու՝ մեր պահանջներին հասելու համար, դա կլինի հոկտեմբերի 10-ին»:
Ներկա դրությամբ «Վլադիվոստոկը» մանևրում է Բիսկայան ծոցում:
«Այս նախաձեռնությունը գալիս է կյանքի փորձից, երբ կիրառվել է զենք և ունեցել եք ճգնաժամային իրավիճակ»,- այսօր ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի արտահերթ քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պագամավոր Թևան Պողոսյանը: