Բաժիններ՝

«Միստրալ» տիպի առաջին դեսանտանավը Ռուսաստանին կհանձնվի նոյեմբերի 4-ին. աղբյուր

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական «Միստրալ» տիպի «Վլադիվոստոկ» առաջին բազմանշանակ դեսանտանավը Ռուսաստանին կհանձնվի նոյեմբերի 4-ին: Այս մասին գործակալությանը հայտնել է ռուսական նավաշինական ոլորտում նրա աղբյուրը:

«Ռոսօբոռոնէքսպորտի» գլխավոր փոխտնօրեն Իգոր Սևաստյանովն իր հերթին հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից նավը Ռուսաստանին հանձնելու ակտը պետք է ստորագրվել այս տարվա հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին: Ներկա դրությամբ «Վլադիվոստոկը» մանևրում է Բիսկայան ծոցում: Նրանում գտնվում է ավելի քան 200 ռուս նավաստի և նույնքան էլ ֆրանսիացի մասնագետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930