Կորյուն Գրիգորյանի պատասխանը Արծրուն Հովհաննիսյանին. «Սա սադրանք չէ, ինչպես և սադրանք չէր այն, որ համալիրը դառնում է զորամաս»

Մարզահամերգային համալիրի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Կորյուն Գրիգորյանի նախորդ ասուլիսi քննարկման թեմա դարձավ այն, որ նրա հայտարարությունը` կապված համալիրի անվանափոխության հետ` անհիմն է, քանի որ չէր ներկայացրել իր ասածը հաստատող որևէ փաստաթուղթ: Ուստի այսօր նա կրկին հանդիպեց լրագրողների հետ և ներկայացրեց Կադաստրից ստացած այն տեղեկանքի պատճենը որտեղ, որպես համալիրի հասցե նշված էր` Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում գտնվող մարզահամալիր:

hamalir

«Այս փաստաթուղթը վերցրել ենք Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի ծառայությունից: Փաստաթղթում նունիսկ նշված չէ մարզահամերգային համալիր, այլ` մարզահամալիր: Արծրուն Հովհաննիսյանն իմ նախորդ ասուլիսից հետո ասաց, որ չի պատասխանում սադրանքներին: Սա սադրանք չէ, ինչպես և սադրանք չէր այն, որ համալիրը դառնում է զորամաս: Ուղղակի շատ մեծ աշխատանք է տարվում` մեզ լռեցնելու»,- պարզաբանեց նա:

Խոսելով երեկ տեղի ունեցած դատական նիստից, ասաց որ իրենց իրավաբանը բերեց բազմաթիվ օրինակներ, թե քանի օրենք է խախտվել. «ԴԱՀԿ ներկայացուցիչն էլ մի ծավալուն թուղթ ներկայացրեց, որը նման էր մեր Սահմանադրությանը` երկար ու խրթին: Բայց պետք է ծանոթանանք թղթին ու ամենայն հավանականությամբ կառարկենք և եկող շաբաթ տեղի կունենա դատական նիստ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ը դատի էր տվել ԴԱՀԿ կառույցին` նրա որոշումները առոչինչ ճանաչելու հայցով, քանի որ ինչպես նշում է Կորյուն Գրիգորյանը`ԴԱՀԿ կառույցը գտնվում է օրենքից դուրս կարգավիճակում և ոչ իրավասու կառույց է:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս