
Բելառուսում «Սու-25» ինքնաթիռ է կործանվել

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսում այսօր կործանվել է «Սու-25» գրոհիչ ինքնաթիռ: Վթարը գրանցվել է Բելառուսի արևմուտքում՝ Գրոդնոյի մարզում: Բելառուսի ՊՆ-ը հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչք գործելիս:
Զոհեր չկան, օդաչուն դիմել է կատապուլտի օգնությանը: Վթարի հանգամանքները պարզելու համար ստեղծվել է հանձնաժողով: Դեպքի վայրում արդեն իսկ աշխատում է հետաքննող խումբը: Գրոդնոյի մարզում երկու տարի առաջ գրանցվել էր նմանատիպ վթար, սակայն այն ժամանակ զոհվել էր «Սու-25»-ի օդաչուն: