
Ոստիկանը կանխել է գողությունը

Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողներից մեկն աշխատանքից տուն վերադառնալիս նկատել է, որ մի տղամարդ Գյումրիի Պ. Սևակի 13-րդ փողոցի թիվ 6 շենքի դիմացից գողանում է դիտահորի երկաթյա կափարիչը:
Ոստիկանը 1973 թ. ծնված Էդուարդ Ջ.-ին բերման է ենթարկել բաժին:
Գողոնն առգրավված է:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն