Գիտնականները կենդանիների վերացման հիմնական պատճառ են համարում մարդու ծավալած գործունեությունը:
Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանն ասում է. «Մենք ուզում ենք հանրության, ժողովրդի հետ հիմնականում քննարկել 12 կետերը և Սահմանադրության փոփոխումը, որ տեսնենք՝ ժողովրդի մոտեցումը, տեսակետը որն է, որ ըստ այնմ մենք ընդհանուր մեծ հանրահավաք անենք և համապատասխան՝ ոչ թե արդեն դրանք կուսակցության առաջարկներն են, այլ ժողովրդի առաջարկները։ Հուզող ամենակարևոր կետերն են այդ 12 կետերը, հիմնական բանկային համակարգը, կուտակայինը, փոքր-միջին բիզնեսի հարկերի բարձրացում։ Դրանք առաջիկա 12-ն են, 12-ը կատարելով՝ կանցնենք մյուս 12-ին»,- ասել է Ծառուկյանը։
Հայկական բեռները օրեր շարունակ անշարժ նույն տեղում կանգնած են: Թեև մինչև Վերին Լարսի անցակետ ընդամենը մի քանի քայլ է: Հերթն է երկար, բեռնափոխադրողներն այդ կետին չեն կարողանում մոտենալ: Պատճառը թուրքական բեռների ահռելի հոսքն է:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից։
Այդ մասին են վկայում նաև NASA-ի արբանյակային լուսանկարները:
Հայաստանը 10 տարվա արտոնյալ ժամկետ կստանա նաեւ ռազմատեխնիկայի, ինչպես նաեւ քաղաքացիական ինքնաթիռների ներմուծման համար։ Դատելով հրապարակված փաստաթղթից՝ շաքարավազից, ռազմական տեխնիկայից եւ քաղաքացիական ինքնաթիռներից դուրս Հայաստանն արտոնյալ ներմուծման ժամկետ է ստացել շուրջ 770 ապրանքատեսակների համար։ Դրանց մեջ մտնում են ինչպես սննդային, այնպես էլ այլ ապրանքներ։
Վերջերս Ռուսաստանի պաշտոնական տեսակետի քարոզիչները բավականին հաճախ են խոսում այն մասին, թե Միացյալ Նահանգները Հայաստանում նույնպես պատրաստում է «մայդանի» տիպի հեղաշրջում: Ճիշտն ասած, չեմ հասկանում, թե ինչ հիմքեր կան նման բան պնդելու: Նրանք, ովքեր ցանկանում են փոխել Հայաստանի ռուսամետ դիրքորոշումը, անհատներ են եւ ոչ մի հեղաշրջում չեն կարող իրագործել…
Ովքեր որևէ տեղեկություն ունեն Օհանջանյանի գտնվելու վայրի մասին՝ խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրելուց ու այս արդյունքը ստանալուց հետո այդ փաստարկով նա փորձում է տակավին պաշտպանել 1998-ի իր գործողության և 10 տարիների ձախողած ու վատնած տարիների քաղաքականությունը։ Այսքան երկար չէի խոսի Քոչարյանի մասին, եթե հստակորեն լավ ծրագրված իր այս հարցազրույցների մեջ չտեսնեի իշխանության վերադառնալու նրա առայժմ զուսպ, բայց իրականում բուռն փափագը։ Վստահ չեմ կարող ասել, թե Հայաստանում մեր ժողովրդի մեծամասնությունը ինչ է մտածում այդ մասին։ Այլ բան է, թե Քոչարյանի այս պահին անհավանական վերադարձը Հայաստանի և ԼՂ-ի համար ճիշտ կլինի, թե ոչ։
«Օզթյուրքլեր Հոլդինգ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել նաև Հայաստանում:
ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանն անուղղակի վիրավորեց Արամ Մանուկյանին՝ ասելով, որ ողջ գիտակից հասարակությունը գիտի այդ մասին: Բայց, հավանաբար, ԲՀԿ-ին այնքան խորթ էր իր հանրահավաքում թթու խոսքն իշխանության հասցեին, որ գործը հասավ դիվանբաշուն, և «նախագահ ջանի» սիրտը շահելու համար Ծառուկյանը Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ առանձնահատուկ ընդգծեց, որ իրենց գործն ուրիշներին վիրավորելը չէ:
Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է գլխավոր դատախազից` անհապաղ միջոցներ ձեռնարկել իրենց սահմանադրական իրավունքների համար պայքարող ձեռներեցների նկատմամբ ապօրինությունների դիմող անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Մենք դատապարտում ենք նաև ոստիկանության գործողությունները, որոնք ոչ այլ ինչ են, քան իշխանությունների կողմից վարվող արատավոր քաղաքականության դեմ պայքարողներին վախեցնելու փորձ:
Միկրոֆոնը չի անջատվել, հոսանքը չի անջատվել, այլ իրենց սարքն է փչացել: Կարող եք դրանում 100 տոկոսով վստահ լինել, որ իրենց սարքն է փչացել: Մեր կողմից որևէ արհեստական խոչընդոտ չի եղել հանրահավաքը խանգարելու համար:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կմասնակցի Բելառուսի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 3-րդ համագումարին, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների կրթության և գիտության նախարարների կոմիտեի հերթական նիստին:
Յըլդըզը հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ին (այսօր) մեկնելու է Մոսկվա:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի և Գավառի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, Հրանտ Շ.-ն կամավոր ներկայացել է Գավառի բաժին և հայտնել, որ մասնակցել է սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երևան ճանապարհին տեղի ունեցած վիճաբանությանը:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն ուշադիր հետևում են Հոնգկոնգում ընթացող բողոքի ակցիաներին:
«Մենք պահանջում ենք, որ Հովիկ Աբրահամյանը գա Գյումրի, ինքը մեզ ոսկի սարեր էր խոստանում, թող գա որ բանալիները հանձնենք, մենք թոմարի գնում ենք:
Կիմ Չեն Ինն աջ կոճը վնասել է դեռևս հունիսին՝ տեսչական այցերից մեկի ժամանակ, ինչից հետո երկար ժամանակ անտեսել է վնասվածքը:
Հանդիպման ժամանակ նախագահների մասնակցությամբ ստորագրվել է ներդրումների փոխադարձ խթանման ու պաշտպանության մասին միջկառավարական համաձայնագիր:
Մոտ մեկ շաբաթ առաջ իսլամականները հրապարակել էին Քենթլիի առաջին տեսաուղերձը:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի հրավերով պետական եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունում է Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քարաբերդ գյուղում վիճաբանություն է:
2014 թվականի փետրվարի կեսին Ռուսաստանն ու Եգիպտոսը նախաստորագրել են ավելի քան 3 միլիարդ դոլարի ռուսական սպառազինություն ու ռազմական տեխնիկա եգիպտական կողմին մատակարարելու մասին պայմանագիրը:
Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայ սև գոտիների միության միջազգային ակադեմիայի պատվիրակության հետ:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 02.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 57 շենքի 4-րդ մուտքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է օգնություն:
Եվրոպայի Խորհրդի Նախարարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության ժամանակաշրջանում իրենց գագաթնակետին են հասել այդ երկրում անկախ ձայների ճնշումներն ու հետապնդումները:
Լոռու մարզի «Ալավերդի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 28-ին, 1-ամյա Դավիթ Գասպարյանի մահվան առթիվ առայժմ նյութեր են նախապատրաստվում:
Մենք պատերազմում ենք «Իսլամական պետության» դեմ, նրանք (միջազգային կոալիցիան) նույնպես պատերազմում են «Իսլամական պետության» դեմ:
Արաբական երկրների հետ Իսրայելի մերձեցումը կօգնի հասնել իսրայելա-պաղեստինյան խաղաղությանը: