
Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է կրակոցների հետևանքով վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան. Shamshyan.com

Ինչպես գրում է Shamshyan.com-ը, այսօր ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի նորակառույց ճանապարհին կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել են ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագետներն առգրավել են հայտնաբերված Մակարով տեսակի ատրճանակից արձակված 7-ից ավելի պարկուճները: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի միջից են արձակվել կրակոցները:
Գ.Շամշյանը նաև հայտնել է, որ ոստիկանները հայտնաբերել են Range Rover մակնիշի 10 NՏ 100 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կան կրակոցների հետքեր, և ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, հանցագործությունը կատարած անձինք վրացական համարանիշներով ավտոմեքենայի միջից կրակել են նշված ավտոմեքենայի վրա ու դիմել փախուստի: Բարեբախտաբար Range Rover-ի վարորդը ճիշտ է կողմնորոշվել, կարողացել է խույս տալ կրակողներից, տեղի չի ունեցել վթար: Այս պահին մեքենան կայանված է Range Rover-ի վարորդի տան մոտ: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են 5-ից ավելի կրակոցի հետքեր: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ ոստիկանությունն արդեն հետախուզում է հայտարարել վրացական համարանիշներով Toyopta Prado մակնիշի ավտոմեքենան:
Շարունակությունը և ֆոտոռեպորտաժը՝ սկզբնաղբյուր կայքում